Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգի արդիական հարցերը: Քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հարցերը՝ հաշվի առնելով Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները: