Հրատապ քայլերով չկանխելու դեպքում՝ արդեն իսկ խաղաղ բնակչության համար առաջացած հումանիտար աղետը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար. ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունը

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել.

«Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ:

Դրանք Ադրբեջան տեղափոխված, ըստ աղբյուրների հիմնական մասի, հազարավոր վարձկաններ են, որոնց թվում կան նաև ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ ու ըստ արձանագրված տվյալների՝ նրանք ուղարկվել են Թուրքիայի կողմից Լիբիայից ու Սիրիայի հյուսիսային հատվածից:

Այս մասին ակնհայտորեն վկայում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախ քննության արդյունքներով հավաքագրած ապացույցները: Դրանք առավելապես օբյեկտիվ ապացույցներ են, այսինքն՝ լուսանկարների ու տեսանյութերի մասին:

Եվ սա տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի տարածքում:

Միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ վճռականորեն հրավիրում եմ այս ծայրաստիճան վտանգավոր, հանցավոր երևույթի վրա: Դա հրատապ քայլերով չկանխելու դեպքում արդեն իսկ խաղաղ բնակչության համար առաջացած հումանիտար աղետը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Դա սպառնալիք է անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքների ողջ համակարգին: Սա է ամրագրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևում՝ որպես հիմնարար պահանջ:

Հավաքագրված տվյալները վաղը կուղարկվեն միջազգային գործընկերներին բոլոր անհրաժեշտ ձևաչափերով:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աշխատել 24 ժամյա աշխատանքային արտակարգ ռեժիմով: Ապահովվում է սերտ համագործակցություն Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ»,- գրված է հայտարարության մեջ:

——————————-

Mercenaries and members of terror groups are involved in military attacks from Azerbaijan against Armenian population. According to the majority of credible sources, thousands of mercenaries from Libya and northern parts of Syria, who also have affiliations with ISIS, have been deployed to Azerbaijan by Turkey.

This is confirmed by evidence gathered from an independent investigation conducted by the Human Rights Defender of Armenia. The evidence includes photos and video materials objectively demonstrating the same.

This is occurring, right now, squarely in the territory of the Council of Europe.

The Human Rights Defender of Armenia calls upon the international community to turn its attention immediately to these extremely worrying, indeed criminal, developments.

Without urgent and real preventive steps, the ongoing humanitarian disaster that Azerbaijan and Turkey’s actions have directly caused on the peaceful population will certainly lead to severe consequences for the whole region. The use of mercenaries is a crime with multiple, complex consequences—including, of course, a threat to security, to peace and to the entire system of human rights. This fundamental principle is confirmed in the UN Human Rights Council’s 42/9 Resolution of 26 September 2019.

The collected evidentiary material and data will be sent to our international partners in all necessary and actionable formats.

The Human Rights Defender of Armenia continues to operate in an extraordinary manner, around-the-clock and 24/7. Close cooperation is established with the Human Rights Defender of Artsakh (Nagorno Karabakh).