ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է Կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Երեկ օրենքի նախագիծը ներկայացնելիս պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշել էր, որ ներկայումս գործում է Հանրապետության նախագահի կողմից հաստատված համապատասխան պլանը:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց՝ 87 կողմ, 0 դեմ ձայներով: