Մայոր Հայասեր Դալլաքյանը խոցել է տանկային շարասյան առջևից գրոհող երկու տանկ՝ խոչընդոտելով հակառակորդի առաջխաղացումը

«Հոկտեմբերի 2-ին ՊԲ պաշտպանության գոտու հատվածում հակառակորդի հարձակման ժամանակ մայոր Հայասեր Կամոյի Դալլաքյանը խոցել է տանկային շարասյան առջևից գրոհող երկու տանկ և, հանկարծակի բերելով հակառակորդին, խոչընդոտել է վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացումը»,-ներկայացնելով մեր քաջորդիների սխրանքները՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: