Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ուլիխանյանին Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:

Նշենք, որ Տիգրան Ուլիխանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են այսօր: