Ռուսական գործոնի ակտիվացումն ու հայ-ռուսական դաշինքի ամրապնդումը բխում է Հայաստանի շահերից

Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ Ռուսաստանը ոչ միայն մտադիր չէ զիջել իր դիրքերը տարածաշրջանում,այլ նաև ամրապնդում է այն։ Թուրքական իրական սպառնալիքի պարագայում դա կարող է լուրջ անվտանգության ամրապնդման գործոն լինել Հայաստանի համար։ Ռուսական գործոնի ակտիվացումն ու հայ-ռուսական դաշինքի ամրապնդումը բխում է մեր պետական շահերից և զսպող մեխանիզմ կարող է լինել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների պարագայում։

Այո, այս պատերազմը նաև քաղաքակրթությունների բախում է, այդ թվում պանթուրքիզմի դեմ, հետևաբար դաշնակիցներ պետք է փնտրել ոչ թե շատ հեռուներում, այլ ամրապնդել ու զարգացնել կապերը դաշնակից Ռուսաստանի հետ։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Ռուսական գործոնի ակտիվացումն ու հայ-ռուսական դաշինքի ամրապնդումը բխում է Հայաստանի շահերից։Վերջին օրերի զարգացումները…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Вторник, 6 октября 2020 г.