ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունից հետո ճակատային գծում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված. ԱՀ ՊՆ

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հակամարտության կողմերին ուղղված մարտական գործողությունների անհապահ դադարեցման և անվերապահորեն հրադադարի ռեժիմ հաստատելու մասին հայտարարությունից հետո ճակատային գծում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Այս մասին տեղեկացրել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ-ն լիովին տիրապետում է օպերատիվ-մարտավարական իրադրությանը և պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման: