Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Բաքու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով թուրքական ԱԳՆ հայտարարությանը:

«Այցի ընթացքում նախարարը հանդիպում կունենա Իլհամ Ալիևի հետ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հավելել են նաև, որ նախատեսվում է ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ կարծիքների փոխանակում իրականացնել»: