Կառավարության որոշմամբ՝ կհաստատվի հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլանը (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ  Գաբրիել Բալայանը անդրադառնալով «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծին՝ նշեց, որ նախագծով  առաջարկվում  է պաշտպանության ոլորտում  կառավարության  լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Գաբրիել Բալայանը նշեց. «Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կնձեռի կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորհավաքային նոր պլան, ինչը նաև առավել արդիական է ներկայումս Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում: Սրանից բխող միջոցառումների շարքում էական դեր ունի հանրապետության տնտեսության զորհավաքային պլանը»:

Մանրամասները՝ տեսանյութում