Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով խաչը երեսը կնքած Հայը պիտի ուժեղ հարվածի զազրելի թշնամուն, նրան սպանելու համար

Թշնամիները թող լա՛վ իմանան որ իր սրտի մեջ, իր ոգու մէջ, իր կամքի մէջ, իր մտքի մէջ ՔՐԻՍՏՈՍ ՈՒՆԵՑՈՂ այս ազգը չի՛ պարտվելու

(Կարդալ ու տարածել բոլորին)

Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, քանզի մարդն ինձ կոխոտեց, ամենօրեայ պատերազմներն ինձ նեղեցին։ Թշնամիներս գիշեր-ցերեկ ինձ ոտնատակ արին, եւ շատերն իմ դէմ մարտնչեցին բարձունքից։ Օրը ցերեկով չեմ վախենայ, քանզի յոյսս դրել եմ Տիրոջ վրայ։ (Սաղմոս 55։2-4)

Չկա՜ր մեզնից ոչ ոք, որի սիրտը չճմլուեց, որի հոգին չտխրե՜ց, որի միտքը չալեկոծե՜ց երբ մի շաբաթ առաջ լսեցինք վայրագ այն բօթը, որ պատերազմը հրդեհի նման բռնկել է Արցախի սահմանների ամբողջ երկայնքով։

Մեր տարիներով մեծացրած որդիները, ովքեր քաջ գիտակցում են թէ հայրենիքի պաշտպանութեան սրբազնագոյն գործի համար նահատակութեան են գնում, գնացին սահմանների համար իրենց թանկագին արիւնը տալու, եւ հայրենիքի հանդէպ իրենց սրբութեան ուխտը կատարելու։

Նրանցից շատերն այսօր անմահացան այդ ճանապարհին, ուրիշներն վիրաւորուեցին։ Եւ բոլոր նրանց ուխտակից զինուորեալ եղբայրներն այսօր յամառ պայքար են մղում թշնամու դէմ, հայրենեաց հողը մաքուր ու անարատ պահելու համար նրանց պիղծ մարդակեր ներկայութիւնից։

Տեսնում ենք մարդիկ ովքեր տխրում են իրենց աչքերի դիմաց նահատակուող մեր երիտասարդ ծաղիկ գարունների համար, ովքեր աշխարհիկ աչքերի համար, փակում են իրենց աչքերը առյաւէտ ու մեկնում մեզնից։ Բնական է որ մայրեր ու հայրեր զգան ու սարսռան այդ բոլորի մէջ ամենաշատը, ամենացաւալին։ Որդեկորուստը մեծագոյն վիշտ է, որ կարելի չէ բացատրել մարդու համար, որ չի անցնում այդ ցաւալի ու փշոտ կամրջից…։

Սակայն փափաքում եմ բոլորիս յիշեցնել որ նրանք չեն մեռնում…։ Մեր արի արանց որդիքը իրենց կեանքերը ձրիաբար ու աժանագոյն ձեւով չեն նուիրում անպէտութեան եւ դատարկութեան համար…։ Նրանք իրենց կեանքերը տալիս են ՄԵՐ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՄԱՐ։ Մեր Հայրենիքի համար։

Ու սա է կարեւորագոյն կէտը որ մի պահ պէտք է զգանք ու խորհրդածենք։ Սուրբ աւետարանի էջերում գրուել է որ. «չկայ աւելի մեծ սէր, քան որ մարդ իր կեանքը նուիրի իր բարեկամների համար»։ (Յովհաննու աւետարան)։

Պէտք է իմանանք ու պէտք է լաւ ըմբռնենք որ նրանք դատարկութեամբ չեն եկել ու մեկնում։ Նրանք ծնուել են անմարդկայնութեան եւ անարդարութեան սարսափելի գործերի պատճառով անիրաւուած ազգի մէջ, ու կատարելով իրենց սեպուհ պարտականութիւնը ստանում են ՆԱՀԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՊՍԱԿԸ Քրիստոս Յիսուսի ձեռքերով, անձամբ ու մէկ առ մէկ, երբ մեկնում են մեզանից ու սաւառնում են առ անմահութիւն…։

Մեր թշնամիները թող լա՛ւ իմանան որ Յիսուս Քրիստոսի նուիրեալ այս ազգը նրանք կարող են սպանել, նրանք կարող են մեզ տանջել։ Այո՛, նրանք կարող են մեզ խեղդել ու շրջափակել։ Թշնամիները կարող են մեզ ոտնատակ առնեն իրենց յառաջացած զէնք ու զինատեսակներով, իրենց անօդաչուներով ու հեռահար հրթիռներով։ Նրանք կարող են ռմբակոծել մեր քաղաքներն ու գիւղերը, կարող են սպաննել մեր կիները, ծերերն ու մանուկները։ Թշնամիները կարող են վառել մեր գիւղերն ու տները։

Սակայն նրանք անկարո՛ղ են մեր ոգին սպանել։ Թշնամիները անկարող են ՀԱՅԻ ոգին կոտրել եւ մեզ ծնկի բերել։ Թշնամիները թող լա՛ւ իմանան որ իր սրտի մէջ, իր ոգու մէջ, իր կամքի մէջ, իր մտքի մէջ ՔՐԻՍՏՈՍ ՈՒՆԵՑՈՂ այս ազգը չի՛ պարտուելու։ Մեզ չե՛ն յաղթելու անարգ, բռնաբար, ահաբեկիչների ետին պահուած, վախկոտ ու ստածնեալ արիւնարբու ստահակների խմբերը։

Հայը դեռ չի տուել իր հուժկու, ահարկու եւ կործանարար հարուածները թշնամու երեսին։ Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով խաչը երեսը կնքած Հայը պիտի ուժեղ հարուածի զազրելի թշնամուն, նրան սպանելու համար։ Հայկական բանակը ու աշխարհազօրային ալիքները սրնթաց ու ուժեղ, կազմակերպուած ու համակարգուած յանկարծակի պիտի շանթահարե՛ն թշնամու ճանապարհներն ու կամուրջները, ելեկտրակայաններն ու ջրամբարները, նաւթամուղերն ու երկաթուղիները, ու կործանե՛ն խաչքար ջարդող, Յիսուս Քրիստոսի անունը պղծող, եկեղեցիներն ու Հայ անունը ջնջող լպիրշ անմարդկային թուրք վոհմակների մէջքը։

Աստուած մե՛ր հետ է։ Նորից եմ կրկնում, ու ասէ՛ք բոլորդ…., ասէք բա՛րձր ու յայտարարէ՛ք տանիքներից ու պատշգամբներից։ Ճանապարհներից ու սահմաններից, «ԱՍՏՈՒԱԾ ՄԵՐ ՀԵՏ Է»։ «Աստուած մեր ՅՈ՛ՅՍՆ է ու մեր ԲԵ՛ՐԴՆ Է ՀԱՍՏԱՏՈՒՆ»։ (Սաղմոս 18։2)։ Նրանով ենք մենք զօրանում։ Նրանով ենք մենք ներքնապէս ահռելի հզօրանում, եւ մեր զէնքերն ու տանկերը, մեր հրետանիներն ու հրթիռները, մեր հրացաններն ու գնդացիրները, հզօրանում են, փայլատակում են անպարտելի, եւ մահացու խփում են թշնամուն ուժեղ եւ անվրէպ։

ԱՅՍ պատգամը ունեմ մեր բոլորին համար։ ՄԻ՛ վախեցէք, ՄԻ՛ ՎԱԽԵՑԷՔ, եղէք ուժեղ ու եղէք անվախ։ Եթէ Ադրբեջանը Թուրքիա ու ահաբեկիչների հորդաններ ունի, մենք ԱՍՏՈՒԱ՛Ծ ունենք որ առաջնորդում է մեր զօրքերին։ Ումի՞ց ենք վախում, մենք ումի՞ց ենք դողալու։ Եթէ Աստուած Դաւիթի ձեռքով Գողիաթ կարող է տապալել, Աստուած մեր փոքրիկ, միասնականացած ու համախմբուած ԴԱՒԹԻ ձեռքով տապալելու ու գլխատելու է նրանց Գողիաթներին…։

Մահ կամ Յաղթանակ։ Աստուծոյ հետ, մենք կը յաղթե՛նք…։

ՄԵՆՔ ԿԸ ՅԱՂԹԵ՛ՆՔ, որովհետեւ մեր սուրբ հաւատքը մեզ ամօթով չի՛ թողնելու։ Մեր հաւատքը ամո՛ւր է, մեր յոյսը անմար՝ եւ մեր հաւաքական ուժը սիրով ու ամրակուռ, զիրար բռնած.., մենք քայլելու ենք միասին, ձեռք ձեռքի, մեր աչքերը բոցավառ ու հրակէզ, ու ջարդելու ենք թշնամու ամէն որջ ու թաքստոց, ահաբեկիչ ու հրակէտ։ Ու մեր Աստուծոյ կամքով ու առաջնորդութեամբ մե՛նք ենք որոշելու մեր երկրի սահմանները Ա՛ՅՍ ՀՈՂԻՆ ՎՐԱՅ, ու այս նոր Սարդարապատանման արիական մեր Արցախապատմամբ պիտի գնանք միասին, արեամբ գծելու անկախ Հայաստանի արեւելեան սահմանները…։

ԶԱՆԳԵՐ ՊԻՏԻ ՂՕՂԱՆՋԵՆ….

Աստուած պահի ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ, ժողովուրդը եւ երկիրը։ Քրիստոսի արեամբ գնուած մեր բոլո՛ր որդիներ, եւ Սուրբ Հոգու անբացատրելի ուժով հզօրացած ժողովո՛ւրդ… ոտքի՛ ելնենք.

ՈՏՔԻ՛ ելնենք…

ԲՈԼՈՐՍ ՄԻԱՍԻՆ ՈՏՔԻ՛ ելնենք դէպի Հայրենական սրբազան պատերազմ…։

Տ. Սերոբ Քահանայ +

Serop Azarian-ի ֆեյսբուքյան էջից

(Կարդալ ու տարածել բոլորին)Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, քանզի մարդն ինձ կոխոտեց, ամենօրեայ պատերազմներն ինձ նեղեցին։…

Опубликовано Serop Azarian Суббота, 3 октября 2020 г.