Ուսուցչի կերտած զինվորը (տեսանյութ)

Այսօր հոկտեմբերի հինգն է, ամրագրված որպես Ուսուցչի օր։

Սիրելի ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ, առողջ եղեք, գնահատված, չէ՞ որ դուք վաստակել եք այդ իրավունքը, չէ՞ որ երկրիս կրթության ոլորտի կարևոր զինվորն եք:

Կրթություն, դաստիարակություն, ահա այն երկու կարևոր հենքը, որի վրա ձևավորվում է ազգը, պետությունը, ինչն էլ ապահովում է ուսուցիչը:

Այսօրվա հյուրս զարմանահրաշ մի կին է, մայր, հայրենապաշտ մակավարժ, իմ դիտարկմամբ, թիկունքի զինվոր, «Մայր Մանե» հկ-ի նախագահ, Մանուշակ Ստեփանյանը՝ երկրիս լավագույն ուսուցիչներից մեկը։

Նա գտնում է, որ սրբություն սրբոց Հայրենիքի համար մղվող պայքարի դուրս ելած զինվորին կերտել է ուսուցիչը։

Յուրաքանչյուրն իր տեղում իր ուժերի ներածին չափով սատար է կանգնում երկրին։

#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Մանրամասները՝ տեսանյութում