Պատերազմ Արցախում՝ առաջնագծում և թիկունքում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է միջազգայնագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Լևոն Մնացականյանը, որի հետ ժամեր առաջ ենք վերադարձել Արցախից։ Անդրադարձանք ճակատում և թիկունքին տիրող վիճակին։ Օրեր շարունակ թշնամին ռմբակոծում է Ստեփանակերտը, իսկ երեկվանից՝ նաև Շուշին այն բանից հետո, երբ հայկական կողմը հողին էր հավասարեցրել Գանձակի օդանավակայանը։ Ի՞նչ հետևություններ կարելի է անել սրանից, արդյո՞ք դրանով թշնամին հասկացնում է, որ խուճապի մեջ է։

Հայկական կողմի հնարավոր քայլերը, ինչու ի վերջո չենք օգտագործում «Իսկանդերը» կամ ձեռնպահ ենք մնում Մենգեչաուրի ջրամբարին հարվածելուց։ Իրականում դա կարող է մեզ համար վտանգավոր հետևանքներ ունենալ, և հայկական կողմի մարտավարությունն այս պահին դեռ զգուշավոր է։

Խոսեցինք նաև միջազգային հանրության արձագանքից, որը կոչերից այն կողմ չի անցնում։ Լևոն Մնացականյանն ասաց, որ այս պահին կոչերն անպտուղ կմնան, քանի դեռ գործուն քայլեր չեն ձեռնարկվել և հույս հայտնեց, որ առաջիկայում մենք այդ քայլերը կտեսնենք։

Մանրամասները՝ տեսանյութում