Իրանի խորհրդարանի պատգամավորներն այցելել են ԼՂ-ի սահմանամերձ շրջան

«Mehr» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Իրանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ նախօրեին այցելել են Լեռնային Ղարաբաղի սահման:

«Առավոտյան Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի մի շարք անդամներ մեկնել են Լեռնային Ղարաբաղին հարող սահմանամերձ շրջան։ Նպատակը սահման այցելելն է և Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված հարցեր քննարկելը»,- նշվում է հայտարարությունում։

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում ուսումնասիրվել են Իրանի սահմանամերձ շրջաններում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրադարձությունների զարգացման հետևանքները։

Նշենք նաև, որ Ադրբեջանի ռազմական գործողություններից հետևանքով ավելի քան 20 ականանետային արկ է ընկել Իրանի Արդեբիլ նահանգի հյուսիս-արևմտյան Ասլանդոզ շրջանում: Թեհրանը երկու կողմերին նախազգուշացրել է իրանական տարածքում պատահական կրակի բացման հետևանքների մասին։