Կարմիր խաչը դատապարտում է հարձակումները, որոնց հետևանքով զոհվում և վիրավորվում են քաղաքացիական անձինք

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետևանքով, որի ժամանակ օգտագործվում է ծանր պայթուցիկ զենք, զոհվում է խաղաղ բնակչությանը՝ հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (http://icrc.org):

«ԿԽՄԿ-ն խստորեն դատապարտում է հրետակոծությունները և պայթուցիկ զենքի օգտագործմամբ այլ անօրինական հարձակումները քաղաքների ու բնակելի այլ տարածքների վրա, որտեղ խաղաղ բնակիչներ են զոհվում կամ ստանում ծանր վնասվածքներ»,- ասել է Ժնևում ԿԽՄԿ-ի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուեպը:

«Պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցառումները քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հիվանդանոցները, դպրոցները և շուկաները պաշտպանելու համար: Բնակչության ջրամատակարարումը նույնպես պետք է պաշտպանված լինի: Դրանք միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պարտավորություններ են»,- շարունակել է Շյուեպը: Կառույցը նաև արձանագրել է, որ վերջին օրերին մեծացել է ծանր և պայթուցիկ զենքերի օգտագործումը բնակավայրերում:

Հարյուրավոր տներ և հիմնական ենթակառուցվածքներ, ինչպիսիք են հիվանդանոցները և դպրոցները, ավերվել կամ վնասվել են հրետանային և օդային հարվածներից, ներառյալ հրթիռները: Վնասվել են նաև ճանապարհներ, էլեկտրագծեր, գազատար խողովակներ և կապի ցանցերը: Ընտանիքները տեղաշարժվում են ապահով ապաստան փնտրելու համար, իսկ մյուսները բռնությունից թաքնվում են չջեռուցվող նկուղներում:

Բնակչության շրջանում ռազմական նշանակության օբյեկտների դեմ պայթուցիկ զենքի օգտագործումը կարող է խախտել միջազգային մարդասիրական օրենքը, որն արգելում է անկանոն և անհամաչափ հարձակումները: ԿԽՄԿ-ն կարծում է, որ պետք է խուսափել բնակեցված տարածքներում լայն ազդեցության գոտի ընդգրկող պայթուցիկ զենքերի կիրառումից, քանի դեռ չեն ձեռնարկվել բավարար միջոցառումներ, որոնք կմեղմացնեն դրանց հետևանքները մեծ տարածքներում և կսահմանափակեն քաղաքացիական վնասների ռիսկը: