ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Արցախի արտգործնախարարությունից։

Հայտարարության մեջ ասված է․ «Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է»: