Դու արժանապատիվ ես ու հաղթանակած, որովհետև այդ նույն ոգով են համակված սահմանը պահող և թշնամու ողնաշարը ջարդող Քո սաները. ԱՀ ԿԳՄ նախարարի խոսքը Ուսուցչի օրվա առթիվ

Ուղերձի փոխարեն…

Սիրելի՛ Ուսուցիչ,

այսօր Դու կրիկին դատապարտված ես հաղթահարելու այն դաժան ու մահաբեր փորձությունները, որ ապրում ես րոպե առ րոպե, ժամ առ ժամ։

Դու երրորդ անգամ ես ապրում քո կրթած ու դաստիարակած աշակերտներին կորցնելու անդառնալի կորուստը, երրորդ անգամ իմաստավորում նրանց նաhատակման խորհուրդը, և սա սարսափելի է։ Ինչպես նրանք են հարատևում քո մտքերի ու հիշողության խորքերում, այնպես էլ Դու ես մինչև վերջ դառնում նրանց գաղափարների ու համոզմունքների ուղեկիցը։

Դու իշխանավոր ես և ոչ վարժապետ, Դու այսօր շարունակում ես հաղթել, որովհետև Քո աշակերտները արյան գնով գրում են մեր ռազմարվեստի պատմության փայլուն էջերը։

Դու արժանապատիվ ես ու հաղթանակած, որովհետև այդ նույն ոգով են համակված սահմանը պահող և թշնամու ողնաշարը ջարդող Քո սաները։

Գիտեմ, որ Քեզ համար դժվար է, բայց համոզված եմ, որ հոգեպես չես ընկրկի, չես նահանջի և ոգեղեն էությամբ ու բարձր կազմակերպվածությամբ կպահես Հայրենիքի հոգևոր , մտավոր կյանքի և մեր ազնվականության ամբողջականությունը։

Շուտով նորից դասարան կմտնես և, կոկորդիդ հեղձուկը սեղմելով, նոր սկիզբ կդնես և դասդ կսկսես ողջերին ու ընկածնրին փառք տալով։

Անտրոհելի է Քո կոչումը,

Անսքող՝ Քո վեհությունը,

Ես հավատում եմ Քեզ ու Քո երդման գրին։

Ակնածանքով ու խոնարհումով առ Քո անուն՝ ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյան։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ