ՀՀԿ ԵԿ ևս մի գործընկեր՝ DEMYC-ը հայտարարություն է տարածել` խստորեն դատապարտելով ռազմական ուժի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան երկրներում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ևս մի գործընկեր՝ DEMYC-ը (Democrat Youth Community of Europe, Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք) հայտարարություն է տարածել` խստորեն դատապարտելով ռազմական ուժի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան երկրներում, ինչպես նաև անհանգստություն հայտնել Լեռնային Ղարաբաղում կռվող ջիհադիստների ապացուցված ներկայության և արգելված զինատեսակների օգտագործման կապակցությամբ։

❗Հայտարարություն Լեռնային Ղարաբաղում շարունակվող զինված հակամարտության վերաբերյալ

⭕ Լեռնային Ղարաբաղում երկարատև և չկարգավորված հակամարտության վերսկսումից մեկ շաբաթ անց մենք սարսափով և անհանգստությամբ ականատես ենք լինում, որ բռնության աճը չի դադարում և, ցավոք, իրավիճակը վատթարանում է:

⭕ DEMYC-ը, որպես միջազգային քաղաքական կազմակերպություն, որն ուժեղ ներկայություն ունի Կովկասի ողջ տարածաշրջանում, միշտ ակտիվ դեր է խաղացել տարածաշրջանի բոլոր ներգրավված երկրների միջև իրական երկխոսության համար, քանի որ մենք հավատում ենք նոր սերունդների խաղաղ ապագային, հատկապես հայերի և ադրբեջանցիների:

⭕ Մենք խստորեն դատապարտում ենք ռազմական ուժի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան երկրներում: Մենք խորապես մտահոգված ենք ԼՂ-ում կռվող ջիհադիստների ապացուցված ներկայությամբ և արգելված զինամթերքի օգտագործմամբ:

⭕ Հետևաբար, DEMYC-ը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի և հարակից երկրների բոլոր քաղաքական դերակատարներին նպաստել արդյունավետ հրադադարի հաստատմանը, բոլոր ագրեսիաների ավարտին և խաղաղության վերականգնմանը:

⭕ Մենք կոչ ենք անում լիազորել ԵԱՀԿ Մինսկի խմբին վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ և կայուն լուծում գտնելու համար:

Որպես համաեվրոպական և եվրասիական կազմակերպություն՝ DEMYC- ը հավատում է Եվրոպական Արևելյան Գործընկերության արժեքին և խնդրում ԵՄ ավելի ակտիվ ներգրավում հարևանության խաղաղապահ գործընթացներին՝ ազատության և մարդու իրավունքների խթանման համար:

DEMYC-ը, որպես քաղաքական ընտանիք․ շարունակելու է լինել հանդիպման վայր` հակամարտող կողմերի միջև դիսկուրս ստեղծելու համար եվրոպական հիմնական արժեքներին համապատասխան, որոնք մենք հրապարակայնորեն քարոզում ենք 1964 թվականից:

⭕ Մենք պատրաստ ենք տեղում միջազգային դիտորդական թիմ նախաձեռնել, ներառելով արտասահմանյան մամուլի ներկայացուցիչներին՝ առանց խոչընդոտների բոլոր տարածքների լիարժեք հասանելիությամբ:

DEMYC-ը ցավակցում է հակամարտության ընթացքում անմեղ զոհերի և վիրավորների բոլոր ընտանիքներին:

#StopAzerbaijaniAggression #StopErdogan #DontBeBlind #ArtsakhStrong #DEMYC

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

🇦🇲🇦🇲🇦🇲 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ևս մի գործընկեր՝ DEMYC-ը (Democrat Youth Community of Europe, Եվրոպայի…

Опубликовано Armen Ashotyan Воскресенье, 4 октября 2020 г.