ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական Գյանջայի ռազմական ավիաբազան հօդս ցնդեց. Վահրամ Պողոսյան

Ադրբեջանական Գյանջայի ռազմական ավիաբազան հօդս ցնդեց: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը: «Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»,- նշում է Պողոսյանը:

Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Նա Ադրբեջանի բնակչությանը կոչ է արել արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար և շեշտել, որ այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: