Փաշինյանն Անգելա Մերկելին տեղեկություններ է փոխանցել ռազմական գործողությունների մասին

Սա վերջին մի քանի օրերի ընթացքում Գերմանիայի ղեկավարի հետ Նիկոլ Փաշինյանի ունեցած երկրորդ զրույցն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ սա վերջին մի քանի օրերի ընթացքում Գերմանիայի ղեկավարի հետ ունեցած երկրորդ զրույցն է:

«Վարչապետ Փաշինյանը տեղեկություններ է փոխանցել ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների մասին: Նա պատմել է թուրքական զինվորականների մասնակցության, ինչպես նաև այդ երկրի կողմից վարձկաններ և գրոհայիններ Ադրբեջան փոխադրելու վերջին բացահայտումների մասին»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Գերմանիայի կանցլերը հույժ կարևորել է կրակի դադարեցումը և խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների այս տարվա հոկտեմբերի 1-ի հայտարարության: