Լուրը չի համապատասխանում իրականությանը, կեղծիք է. ԱԻՆ

Քիչ առաջ LIVEnews.am-ի խմբագրությունը տեղեկություն  ստացավ,  թե Երևան քաղաքի, Շենգավիթի շրջանի բնակելի շենքերից մեկում մարդիկ խուճապահար դուրս են գալիս փողոց, լքում են իրենց տները, քանի որ  լուր են ստացել, թե իբր՝ «թշնամին հարվածելու է»:

LIVEnews.am-ի լրագրողը հիշյալ տեղեկատվությունը ճշտելու համար զանգահարեց ԱԻՆ,  որտեղից քիչ առաջ ստացանք այսպիսի տեղեկատվություն՝ «տարածված լուրը  չի համապատասխանում իրականությանը, կեղծիք է»:

Նման լուրերի տարածման նպատակն ակնհատ է՝ լարվածություն և խուճապ առաջացնել մեր ժողովրդի շրջանում, ինչից կարող է իրապես օգտվել թշնամին:

Սիրելի ժողովուրդ, խնդրում ենք չտրվել նման կեղծ լուրերին, և ցանկացած պահի  կապ հաստատել միայն պետական կառույցների հետ: