Միջազգային լրատվամիջոցների խումբը չի կարողանում մտնել Արցախ. «Press» գրառումն այլևս չի փրկում

Միջազգային լրատվամիջոցների խումբը չի կարողանում Հայաստանից մուտք գործել Լեռնային Ղարաբաղի ճանապարհի վտանգավոր իրավիճակի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, որին հայտնել է տեղում աշխատող լրագրողներից մեկը:

«Մենք նախօրեին դուրս ենք եկել Երևանից, սակայն հայտնի դարձավ, որ ճանապարհը հրետակոծության տակ է, ռումբը դիպել է կամրջին: Մենք ստիպված եղանք գիշերել Գորիսում»,- հայտնել է լրագրողը: Խմբում են BBC-ի, SkyNews-ի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Արցախի տեղեկատվական կենտրոնը հաստատել է տեղեկությունը: «Նրանք արդեն սկսել են կրակ բացել մեծ ավտոբուսների ուղղությամբ, «Press» գրառումն այլևս չի փրկում: Դրա համար շատ վտանգավոր է: Հնարավոր կլինի՞ կազմակերպել նրանց տեղափոխումը, դեռ պարզ չէ»,-հայտնել է կենտրոնի ներկայացուցիչը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»