Կալիֆորնիայի սենատի հայկական օրենսդրական խումբը դատապարտել է ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Արցախի

Կալիֆորնիայի սենատի հայկական օրենսդրական խումբը հրապարակայնորեն մեղադրում է Ադրբեջանի ագրեսիվ հարձակումն Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ, փոխանցում է «Ասպարեզ» կայքը:

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հաձակում է իրականացրել Արցախի հանդեպ՝ գնդակոծելով մայրաքաղաք Ստեփանակերտի և շրջակա տարածքների խաղաղ բնակչությանը: Թուրքիան ակտիվ դերակատարություն ունի Ադրբեջանի ագրեսիային աջակցելու հարցում՝ մատակարարելով զենք և նույնիսկ վարձու գրոհայիններ տեղափոխելով:

Լինելով Կալիֆորնիայի հայկական օրենսդրական խմբի անդամներ՝ ժողովի անդամներ Լաուրա Ֆրիդմանը, Ադրին Նազարյանը, սենատոր Էնթոնի Պորտանտինոն և սենատոր Սքոթ Ուիլքը կոչ են անում դաշնային ընտրված պաշտոնյաներին և միջազգային հանրությանը լայն աջակցություն ցուցաբերել Արցախին և Հայաստանին, որոնք ենթարկվում են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիային:

Կալիֆոռնիայի հայկական օրենսդրական խումբը կոչ է անում միանալ իրեն և դապարատել հարձակումները, հրադադար պահանջել, նպաստել երկարատև խաղաղությանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Երեկվա դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 3000 զոհ, հազարավոր վիրավորներ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն: