Արցախի նախագահի հետ ամեն ինչ կարգին է, նա իր ֆեյսբուքյան էջով կներկայացնի իրավիճակը․ ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ առաջնագիծ մեկնած նախագահի հետ ամեն ինչ կարգին է։

«Քանի որ նախագահի առաջնագիծ գնալը, մեղմ ասած, մտահոգել է շատերին, տեղեկացնեմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, իսկ քիչ հետո նա անձամբ իր ֆեյսբուքյան էջով կներկայացնի իրավիճակը»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել էր, որ հատուկ ստորաբաժանման հետ մեկնում է առաջնագիծ՝ «իր բաժին կռիվը տալու»։