ՀՀ ԱԳՆ-ն սկսեց շրջանառել 1994-1995 թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման կարևորությունը

❗ՀՀ ԱԳՆ-ն սկսեց շրջանառել 1994-1995 թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման կարևորությունը ( առաջարկել ու հորդորել եմ դա անել դեռևս 3 օր առաջ )։ Նշմարվում են լրջագույն դիվանագիտական մարտեր այս թեմայով Ադրբեջանի դեմ։

❗Ավստրիայի կանցլեր Կուրցը լավ է արել, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է առաջարկել։ Բայց սթափեցնեմ ձեզ. այս պնդումը կապված է ԲԱՑԱՌԱՊԵՍ Հունաստանի և Կիպրոսի հետ։ Ավելին, երեկ ԵՄ ղեկավարների նիստին «Բելառուս՝ Թուրքիայի դիմաց» բանաձևի շրջանակներում է։ Այո, պատժամիջոցների դեպքում մենք նույնպես երկարաժամկետ առումով կարող ենք շահել։ Բայց ոչ՝ մեր շնորհիվ, հիմա և այստեղ։

❗Թուրքիային Արցախյան առկա հակամարտությունից չեզոքացնելու թույլ նշաններ կան։ Բայց թուրքական ռազմական ներգրավվածությունը դժվար թե իսպառ վերանա, այն կարող է այլ ձևեր և ուղիներ ստանալ։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Երեկ ուշ երեկոյան ստացա ծանուցագիրս՝ զինկոմիսարիատ ներկայանալու համար։ Ներկայացել եմ վաղ առավոտյան։ Սպասում եմ հետագա հրահանգներին։ Ծառայում եմ Հայրենիքիս 🇦🇲։

Опубликовано Armen Ashotyan Четверг, 1 октября 2020 г.