էն որ ասում եք՝ չունեք անհրաժեշտ ապացույցներ ռազմական կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավվածության մասին, էդ հաստատ լո՞ւրջ եք ասում

Իմ «դելիկատ» ու երկար ժողովներ սիրող «միջազգային հանրություն», հիմա Թուրքիան էլի ни при чём։

Թուրքական արտադրության այս արկերը թափվել են Վարդենիսի Կութ գյուղի վրա, հիմա հերթական ոչ հռետորական հարցս եմ ուղղում «միջազգային հանրությանը». էն որ ասում եք չունեք անհրաժեշտ ապացույցներ ռազմական կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավվածության մասին, էդ հաստատ լու՞րջ եք ասում:

Էլ ի՞նչ պիտի անի Թուրքիան, էլ ի՞նչ հայտարարություններ պիտի անեն Էրդողանն ու Չավուշօղլին, որ դուք ձեր coffee break -ի արանքներում անցկացվող էքստրեննի ժողովներն ու գոլ և լղոզած հայտարարությունները «թարգեք» և վերջապես բռնեք Թուրքիայի ձեռքը ՝ տարածաշրջանային ոճրագործությունն ու աղետը կանխելու համար:

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Իմ «դելիկատ» ու երկար ժողովներ սիրող «միջազգային հանրություն», հիմա Թուրքիան էլի ни при чёмԹուրքական արտադրության այս…

Опубликовано Naira Zohrabyan Суббота, 3 октября 2020 г.