Կորոնավիրուսից մահացել է պատմաբան Արտակ Մովսիսյանը

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, մեր լավ ընկեր Արտակ Մովսիսյանը:

Ժողովուրդ ջան, մենք հիմա մարտնչում ենք երկու թշնամու դեմ, մեկը սահմանին, մյուսը երկրի ներսում՝ կորոնավիրուսի դեմ: Խնդրում եմ աչալուրջ եղեք, մեզ նոր կորուստներ բնավ պետք չեն: Հանգչիր խաղաղությամբ… անժամանակ էր ու դեռ չեմ հավատում»:

Ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ…

Опубликовано Gohar Iskandaryan Суббота, 3 октября 2020 г.