Հայաստանում նախօրեին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 543 նոր դեպք, ապաքինվել է 364 բուժառու

Հայաստանում հոկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 543 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 51 925-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 972 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հոկտեմբերի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 302 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1274-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 364 է, ընդհանուր առողջացածներինը՝ 44 583, փաստացի բուժվողներինը՝ 6068 (մեկ օրում ավելացել է 359-ով): Մեկ օրում արվել է 3483 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 303 707 թեստ:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ բուժառուները եղել են 66 (կին), 68 (տղամարդ), 61 (կին), 65 (տղամարդ), 72 (կին) և 83 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։