Արցախը անշուշտ պատմականորեն հայկական հող է. Վլադիմիր Ժիրինովսկի (տեսանյութ)

Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին սեպտեմբերի 30-ին «60 րոպե» ռուսական հեռուստահաղորդաշարի ընթացքում ընդգծել է, որ Արցախը պատմականորեն հայկական հող է, հայերը եղել են դեռևս մ․թ․ա․ 5-րդ դարում, իսկ ադրբեջանցի գոյություն չի ունեցել․

«Բերել եմ քարտեզներ. Սա Ուրարտուն է, որտեղ մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում ապրել են հայեր։ Մենք՝ ռուսներս, նույնիսկ այդ ժամանակ գոյություն չենք ունեցել։ Մինչդեռ թուրքերը տարածաշրջանում հայտնվել են միայն 11-րդ դարում, իսկ ադրբեջանցիները՝ թուրքացած ազգ են, որոնք այդ ժամանակ գոյություն չեն ունել։

Հայերը միշտ տուժել են քրիստոնյա լինելու պատճառով։

Եթե նայեք Արցախի քարտեզին՝ բոլոր տեղանունները հայկական են։ Այնպես որ՝ պատմականորեն դա հայերի հողն է»։

https://youtu.be/wrabO2bJuDU