Լրագրողների միկրոավտոբուսը ԼՂ-ում ընկել է հրետանու կրակի տակ. «ՌԻԱ Նովոստի»

Ռուս և հայ լրագրողներով ու ամերիկացի կամավորներով միկրոավտոբուսն Արցախում ընկել է հրետանու կրակի տակ: Այս մասին գրել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով սեփական թղթակցին: Լրատվամիջոցը հայտնում է, որ տուժածներ չկան: