Ի՞նչ կտա այս պատերազմը մեզ, պատերազմի աշխարհաքաղաքական նշանակությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է պետականաշինության փորձագետ Աղասի Մանուկյանը, որի հետ խոսեցինք Արցախում ընթացող պատերազմի աշխարհաքաղաքական նշանակության, Հայաստանի ներկա և ապագա անվտանգության խնդիրների, Հայաստանում երկրորդ ճակատով պատերազմի հարավորության մասին։ Հաղորդման հյուրն ասաց, որ այս պատերազմի հետ կապված աշխարհի մեծ պետությունները իրենց առանձին շահերն ունեն, և դրանք հիմնականում չեն համընկնում։

Խոսեցինք Թուրքիային ՆԱՏՕ-ի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների անդամությունից զրկելու հայտարարությունների մասին, կգնա՞ն արդյոք պետություններն այդ քայլին, թե այդ հայտարարություններն ավելի շատ քաղաքական առևտրի համար են։

Աշխարհի պետությունների դիրքորոշումը և Հայաստանի արձագանքը դրանց, Իսրայելի Վրաստանի, Ուկարինայի վարքագիծը, ովքե՞ր են Հայաստանի գործընկերները։

Անդրադարձանք Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման քննարկումներին, դրանցից բխող հետևանքներին, հետագա քայլերին։

Մանրամասները՝ տեսանյութում