Մեղրի համայնքում գործարկվել են տագնապ ազդարարող շչակներ

Այսօր՝ ժամը 10։00-ից Մեղրի ողջ համայնքում գործարկվել են տագնապ ազդարարող շչակներ՝ դրանց տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։ Այս մասին տեղեկացրել է Մեղրիի համայնքապետարանը: «Կոչ ենք անում չանհանգստանալ և որևէ գործողության չդիմել։

Մյուս օրերին նման ազդարարում լսելու դեպքում խնդրում ենք առանց խուճապի մատնվելու տեղավորվել ապաստարաններում։

Խնդրում ենք տարածել և իրազեկել նաև սոցցանցերից չօգտվող ձեր բարեկամ֊ծանոթներին»,- գրված է հայտարարության մեջ։