Զելենսկու կուսակցությունը հայտարարել է Բաքվին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին

Կիևը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին. «Ուկրաինա 24» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն:

«Ուկրաինան այսօր պատրաստ է աջակցել Ադրբեջանին տարբեր վայրերում: Սա և՛ ռազմական, և՛ հումանիտար աջակցություն է այն ամենին, ինչը հետագայում անհրաժեշտ կլինի: Սա ռազմական իրավիճակ է»,- ասել է նա:

Մարչենկոն համոզմունք է հայտնել, որ «եթե հարցը սրվի, այդ ժամանակ Ուկրաինան անտարբեր չի անցնի»:

«Որքան գիտեմ, մենք արդեն օգնություն ենք տրամադրում ինչպես իրավական ոլորտում, այնպես էլ ռեսուրսների ոլորտում, խոսքը հումանիտար օգնության մասին է: Այսօր քննարկվում է ցուցակ կազմել այն բանի, ինչը որ պետք է»,- հավելել է պատգամավորը: