Ֆրանսիան փաստեր ունի, որ Թուրքիայից սիրիացի իսլամիստները մասնակցում են ԼՂ-ում մարտական գործողություններին. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ փաստեր ունի Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված սիրիացի իսլամիստների մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ֆրանսիան փաստեր ունի, որ Թուրքիայից սիրիացի իսլամիստները մասնակցում են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին»,- լրագրողներին ասել է Մակրոնը։