Մարտունիում վիրավորվել է 24news.am կայքի լրագրողը

Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24news.am -ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Կայքի տեղեկացմամբ, նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը հարձակման թիրախ է դարձնում լրագրողներին: Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, ինչպես նաև լրագողներ Ֆրանսիայից և Ռուսաստանից: