Սերգեյ Նևերովի անդրադարձը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը

«Ռուսաստանի Դաշնության Պետական ​​Դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցությունը մտահոգությամբ է հետևում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու շուրջ Երևանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք Գագիկ Կոլյաևիչ Ծառուկյանին ճանաչում ենք որպես Ռուսաստանի Դաշնության ընկեր, քաղաքական գործիչ, որը ջանքեր չի խնայել Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու համար: 2008 թվականից ի վեր «Եդինայա Ռոսիա» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները արդյունավետորեն աշխատում են Համագործակցության համաձայնագրի հիման վրա: ԲՀԿ տարածքային գրասենյակներում կատարված խուզարկությունները, կուսակցական ակտիվիստների հարցաքննությունները, Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցելը, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը և կալանավորումը կարող են համարվել ընտրովի արդարադատության դրսևորում, ազդեցիկ հայ քաղաքական գործչի կանխակալ հետապնդում և հանրապետության առաջատար ընդդիմադիր կուսակցություններից մեկի նկատմամբ բացահայտ ճնշում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ ձեռնարկված գործողությունները հակասում են երկրի իշխանությունների հայտարարություններին օրենքի գերակայության և մարդու իրավունքների ապահովման մասին, և չեն նպաստում Հայաստանի ներքաղաքական և սոցիալական կայունության պահպանմանը: Մենք հույս ենք հայտնում, որ հարցը կլուծվի խստորեն իրավական հարթության վրա՝ քաղաքական բազմակարծության սկզբունքների և հասարակական գործունեություն իրականացնելու ազատության հարգանքի հիման վրա», – ասել է ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովը:

https://bit.ly/33gekw6