Ռուսական Дождь հեռուստաալիքի փոխխմբագիրը հրետակոծության տակ է ընկել Մարտունիում

Ռուսական Дождь հեռուստաալիքի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին ԼՂ Մարտունի քաղաքում հրետակոծության տակ է ընկել:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն:
«Дождь-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին հրետակոծության տակ է ընկել Մարտունի քաղաքում, հիմա նա գտնվում է ռմբապաստարանում»,-իր թելեգրամյան ալիքում գրել է Դզյադկոն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք https://livenews.am/press/2020/58805/01/14/11/, ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, այս մասին տեղեկացնում է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ–ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

«Կա երկու վիրավոր, նախնական տվյալներով երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացի»,– գրել է նա։