ՀԲԸՄ-ը միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կոչին հանուն Արցախի

Հաշվի առնելով սրված ռազմական ճգնաժամը Արցախի և Հայաստանի պաշտպանության գործում, ինչպես նաև արդյունավետ օգնություն և աջակցություն հասցնելու անհրաժեշտությունը բոլոր նրանց, ովքեր վտանգված են, ՀԲԸՄ-ը (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային հանգանակության արշավին:

Բոլոր նվիրատվությունները կկատարվեն Համահայկական հիմնադրամին. այս ոչ-առևտրային կազմակերպությունը հիմնվել է ՀՀ կառավարության կողմից 1990-ականների սկզբին և ունի մասնաճյուղեր աշխարհի տարբեր երկրներում:

ՀԲԸՄ-ն կոչ է անում իր աշխարհասփյուռ ցանցին՝ անդամներին, նվիրատուներին, աջակիցներին և համակիրներին՝ առատաձեռն նվիրատվություններ կատարել անմիջապես «Հայաստան» Համահայկական հիմնադրամի առցանց հարթակում՝ www.himnadram.org:

ԱՄՆ-ում հարկից պահվող նվիրատվությունների համար այցելե՛ք www.armeniafund.org:

Միաժամանակ, ՀԲԸՄ-ն կշարունակի մարդասիրական և բժշկական աջակցություն տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարության հետ համակարգված եղանակով՝ տարիներ առաջ ստեղծված «ՀԲԸՄ-ն հանուն Արցախի» հիմնադրամի միջոցով:

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ձեր տարածաշրջանում գտնվող ՀԲԸՄ շրջանակային հանձնաժողովների, մասնաճյուղերի, ՀԲԸՄ Հայաստանի կամ Նյու Յորքում գտնվող ՀԲԸՄ-ի կենտրոնական գրասենյակի հետ:

1-ը հոկտեմբերի, 2020թ