Ռուսական կողմի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանն ընդունել դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Երեկ ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողություններն ու էսկալացիան:

Դրա հետ կապված՝ նախագահ Սարգսյանը դեսպանին տեղեկացրել է ՀՀԿ-ի կողմից ներքաղաքական օրակարգի սառեցման ու համազգային կոնսոլիդացիայի մասին:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ խնդիրը ռազմական լուծում չունի, և Ադրբեջանի ղեկավարության ագրեսիան՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, և Հայաստանի դեմ՝ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության բացահայտ աջակցությամբ ու միջամտությամբ, պետք է կանխվի բոլոր հնարավոր եղանակներով: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը երկարաժամկետ ու արդարացի խաղաղության հասնելու անքակտելի և անկյունաքարային բաղադրիչն է հանդիսանում:

Իր հերթին՝ դեսպան Կոպիրկինը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը և իր կողմից գործադրվող ջանքերն իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի մանդատի շրջանակներում:

Вчера по инициативе российской стороны председатель партии , третий президент Армении Серж Саргсян принял Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Армении Сергея Копыркина. В ходе встречи стороны обсудили эскалацию и широкомасштабные военные действия по всему периметру границ Нагорного Карабаха с Азербайджаном. В связи с этим Президент Саргсян проинформировал посла о решении РПА о замораживании внутриполитической повестки и призыве об общенациональной консолидации. Серж Саргсян подчеркнул, что проблема не имеет военного решения, и агрессия руководства Азербайджана против Нагорного Карабаха и Армении при откровенной поддержке и вмешательстве военно-политического истеблишмента Турции должна быть пресечена всеми доступными способами. Право народа Арцаха на самоопределение является неотъемлемым и краеугольным для установления справедливого и долгосрочного мира. В свою очередь посол Копыркин представил позицию Российской Федерации и прилагаемые ею усилия для скорейшего урегулирования ситуации как на национальном уровне, так и в рамках мандата страны-сопредседателя Минской группы ОБСЕ.