Անցնող 4 օրում մեր կողմից խոցվել է թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ողջ Առաջին արցախյան պատերազմում. Արցախի նախագահի ասուլիսը (տեսանյութ)

Թուրքիայի մասնակցությունը այսօր պատահականություն չէ։ Դա չի ձևավորվել մի քանի ամիսների և նույնիսկ՝ մի քանի տարիների ընթացքում։ Թուրքիայի տարածաշրջանի, և նամանավանդ՝ Հայաստանի և Արցախի՝ Հայկական աշխարհի հանդեպ վերաբերմունքը ձևավորվել է մի քանի դարերի ընթացքում։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Մենք դեռ հնարավորություն կունենանք ներկայացնել պանթյուրքիզմի «ճանապարհային քարտեզը» մոտակա ժամանակներում»,- ասաց նա։

Ուզում եմ արձանագրել. Թուրքիան հիասթափվել է, իրենց մոտ դա չի ստացվելու։ Որովհետև մենք ունենք հերոսական ժողովուրդ և հերոսական երիտասարդություն, որը պատրաստ է կռվել ու մեռնել հայրենիքի համար։ Որովհետև ունենք երիտասարդ, ով 18 տարեկան է և ով արդեն հասցրել է այդ տարիքում ոչնչացնել 9 զրահատեխնիկա։

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ

Опубликовано Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр Среда, 30 сентября 2020 г.