Ակնկալում եմ, որ գործընկերներս կնպաստեն միջազգային կառույցներում Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հարցում

Որպես Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ և Հայաստան-Բուլղարիա, Հայաստան-Տաջիկստան, Հայաստան-Վիետնամ խորհրդարանական բարեկամական խմբերի ղեկավար՝ շարունակաբար կապ եմ պահպանում տվյալ երկրներում գործընկերներիս հետ՝ տեղեկացնելով սահմանին տիրող իրավիճակի` Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ագրեսիայի մասին։

Ադրբեջանի կողմից նման գործելաոճը փաստում է, որ Ադրբեջանը` Թուրքիայի հետ միասին կոպտագույնս խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը։

Հայաստանը և Արցախը միջազգային հանրությանն են ներկայացնում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի փաստեր, որոնց թվում են ցավոք, նաև մադկային կորուստներ, այդ թվում երեխաներ։

Ակնկալում եմ, որ գործընկերներս կնպաստեն միջազգային կառույցներում Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հարցում։

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Որպես Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ և Հայաստան-Բուլղարիա, Հայաստան-Տաջիկստան,…

Опубликовано Վահե Էնֆիաջյան / Vahe Enfiajyan Среда, 30 сентября 2020 г.