Ջախջախելու ենք թշնամու բոլո՛ր սադրիչ գործողությունները

Սիրելի՛ հայրենակիցներ,

ինչպես 2020 թ. հուլիսյան հայ-ադրբեջանական առճակատման ժամանակաշրջանում, ըստ որոշ տեղեկությունների՝ ադրբեջանական համայնքի մի խումբ ներկայացուցիչներ (մոտ 20 հոգի) առաջիկա օրերին նորից փորձելու են Ղազախստանում իրականացնել հակահայկական սադրիչ գործողություններ: Ֆինանսավորումը ապահովելու են երկու հասարակական պանթյուրքական կազմակերպություններ, որոնք գրանցված և բազավորված են Ղազախստանից դուրս: Մասնավորապես, խոսքը գնում է հետևյալ կազմակերպությունների մասին՝ Turan Ocakları («Թուրանի Օջախները», Թուրքիա) և BՖtՓv Azərbaycan Ocaqları («Բոլոր ադրբեջանական օջախները», Ադրբեջան)։

Համոզված եմ, որ Ղազախստանի Հանրապետության պատկան մարմինները արդեն իսկ տեղեկացված են սրա մասին, և բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն՝ սադրիչ գործողությունները կանխելու համար:

Վստահեցնում եմ, որ թուրք-ադրբեջանական ոչ մի՛ սադրիչ գործողություն անպատասխան չի մնալու։ Անգամ թու՛յլ չենք տալու, որ դա տեղի ունենա Ղազախստանում։ Ջախջախելու ենք թշնամու բոլո՛ր սադրիչ գործողությունները։

Հ.Գ. Քանի դեռ Սփյուռքի ներկայացուցիչ եմ, իմ առաջնագիծը սկսվում է այստեղ։

Փա՜ռք Հայոց բանակին։

Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Սիրելի՛ հայրենակիցներ,ինչպես 2020 թ. հուլիսյան հայ-ադրբեջանական առճակատման ժամանակաշրջանում, ըստ որոշ…

Опубликовано Andranik Hovhannisyan Понедельник, 28 сентября 2020 г.