Մեր մեջ ապրող մարդիկ վնասում են հայ-ռուսական հարաբերություններին և փորձում են մեզ համար «ապահովել» երկրորդ ճակատի բացումը: Ո՞ւմ շահերից է սա բխում՝ Թուրքիայի և Ադրբեջանի

Ես հույս ունեի, որ այս պատերազմի ավարտից հետո Հայաստանի քաղաքական դաշտում չեն գտնվի քաղաքականապես անմեղսունակ անձինք, ովքեր անպատասխանատու կերպով կասեն օրինակ, որ «պատերազմը հրահրված է եղել Ռուսաստանի կողմից՝ նպատակ ունենալով Ադրբեջանին մտցնել ԵԱՏՄ»։ Բայց ես սխալվում էի: Պատերազմը դեռ չի ավարտվել, բայց արդեն կան նրանք, ովքեր ատելություն են սերմանում:

Մեր մեջ ապրող մարդիկ, առանց գիտակցելու (կամ գիտակցելով ու դա միտումնավոր անելով), վնասում են հայ-ռուսական հարաբերություններին և փորձում են մեզ համար «ապահովել» երկրորդ ճակատի բացումը:

Ո՞ւմ շահերից է սա բխում: Ճիշտ է ՝ Թուրքիայի և Ադրբեջանի շահերից: Կարո՞ղ ենք մենք մեզ «շքեղությունը» թույլ տալ Թուրքիայի և Ադրբեջանի շահերի սպասարկողներ ունենալ մեր քաղաքական դաշտում: Իհարկե՝ ոչ:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Ես հույս ունեի, որ այս պատերազմի ավարտից հետո Հայաստանի քաղաքական դաշտում չեն գտնվի քաղաքականապես անմեղսունակ անձինք,…

Опубликовано Beniamin Matevosyan Среда, 30 сентября 2020 г.