Արցախի և Ադրբեջանի պատերազմը ներկայացվում է որպես կրոնական (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Big Mind-ի ուսումնական կենտրոնի հիմնադիր, փորձագետ Հակոբ Մակդիսը։ Ըստ հետախուզության տվյալների՝ Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Ճշտված տեղեկություններով՝ գրոհայինների շարքում կա 81 զոհ: Աֆրինի Մարդու Իրավունքների Պաշտպանության կազմակերպությունը ևս այդ տեղեկությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջան է տեղափոխվել Սիրիայի Ազգային բանակ միավորման մի շարք խմբավորումների զինյալներ՝ 4000 հոգի։ Երկու օր առաջվա տվյալներով՝ դրանցից 81-ի մահվան մասին էր նշվել։ Այս վարձկանները թուրքիայի նվերն են ադրբեջանին, բայց արդյո՞ք միայն գումարն է նրանց գայթակղում մեկնելու իրենց համար անհասկանալի պատերազմի։ Ովքե՞ր են այդ վարձկանները։ Ի՞նչ դավանանքի, գաղափարախոսության են։

Հաղորդման հյուրն ասաց, որ ադրբեջանում այդ վարձկաններն արդեն անկարգություններ են հրահրում՝ սունիների և շիաների հակադրությունից ելնելով, ադրբեջանցի կանանց թույլ չեն տալիս դուրս գալ փողոց առանց իրենց գլխածածկերի, խանութներ են կոտրում, թալանում, թույլ չեն տալիս խմիչք օգտագործել։

Հակոբ Մակդիսը հայտնեց նաև, որ Արցախյան պատերազմը արաբական աշխարհում ներկայացվում է որպես կրոնական պատերազմ և այդ հողի վրա բազմաթիվ մանիպուլյացիաներ են արվում։ Այս առումով, ըստ նրա, մեր տեղեկատվական դաշտը, մեր դիվանագիտությունն անելիք ունի և պետք է ճիշտ քարոզչությամբ և արաբալեզու նյութերով նաև այդ երկրներին բացատրի Արցախյան պատերազմի ամբողջ էությունը։

Մանրամասները՝ տեսանյութում