Անհապաղ դադարեցնել կրակը. Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Այս մասին հայտնում է եվրոպական երկրի կառավարությունը՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ նախօրեին Գերմանիայի կանցլերը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ այսօր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Բանակցությունների ընթացքում քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության էսկալացիան: Կանցլերն ընդգծել է կրակի անհապաղ դադարեցման ու բանակցային սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը: Ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ դրա համար առաջարկվում է  համապատասխան ֆորում: Հարևան երկրները պետք է նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասվում է Գերմանիայի կառավարության հայտարարության մեջ: