Եվրոպայի բազմակի, Օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն, ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանն իր աջակցությունն է հայտնում Հայոց բանակին

1988 թ. օլիմպիական խաղերի  չեմպիոն, 1983 թ. աշխարհի չեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի ռեկորդակիր ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանն իր աջակցությունն է հայտնում Հայոց բանակին։

«Ադրբեջանի կողմից սանձազերծած հերթական  լայնածավալ ռազմական հարձակումը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով, արդեն քանի օր է՝ շարունակվում է: Կրակի տակ է նաև խաղաղ բնակչությունը: Ռազմական ագրեսիայի ողջ պատասխանատվությունը կրում է պաշտոնական Բաքուն:

Այս վճռական պահին ողջ հայ ժողովուրդը միասնական պետք է պայքարի՝ ի պաշտպանություն մեր հայրենիքի։

Վերահաստատելով իմ աջակցությունը՝ պատրաստակամ եմ ներդնել իմ ողջ ներուժը՝ կանգնելու հայրենիքի, պետության և հայ զինվորի կողքին, սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին:

Հաղթանակը միանշանակ մերն է։ Մենք հաղթելու ենք։ Օգսեն Միրզոյան»