Հուսամ, ներկայիս ԱԳ նախարարի աշխատանքի փորձը ՄԱԿ-ում նույնպես պիտանի կլինի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը նախատեսվում է հրատապ կարգով քննարկել Արցախյան հակամարտությունը։

Նախաձեռնությունը մի շարք եվրոպական երկրներինն է՝ Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, ՄԹ եւ Էստոնիա։

ՄԱԿ ԱԽ ներկայիս կազմում բացի 5 մշտական անդամներից (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, ՄԹ) ներկայացված են Գերմանիան, Էստոնիան, Բելգիան, Թունիսը, Վիետնամը, Դոմինիկյան Հանրապետությունը, Հարավային Աֆրիկան, Նիգեռը, Սենթ Վինսենթ և Գրենադինը։

Հայկական դիվանագիտության հիմնական անելիքն է աշխատել մշտական անդամների հետ՝ հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ + Չինաստան, ինչպես նաև հնարավորության դեպքում ընթացիկ «հասանելի» անդամների հետ, որպեսզի հանկարծ այդ քննարկումով պարարտ հող չստեղծվի հետագայում բանակցային ձեւաչափի փոփոխության կամ ՄԱԿ-ի ԱԽ-ի մեզ վերաբերող որևէ բացասական բանաձևի համար։ Հուսամ, ներկայիս ԱԳ նախարարի աշխատանքի փորձը ՄԱԿ-ում նույնպես պիտանի կլինի։

Արտաքին քաղաքական մարտահրավերները շատանում են և պետք է լավագույնս չեզոքացվեն։

Մեր բանակի թիկունքը պետք է ամուր լինի նաև այս ճակատում։

#StopAzerbaijaniAggression #ArtsakhStrong #ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վաղվա հանդիպմանը նախատեսվում է հրատապ կարգով քննարկել Արցախյան հակամարտությունը։…

Опубликовано Armen Ashotyan Понедельник, 28 сентября 2020 г.