Աղոթում եմ Հայաստանի համար. Քանյե Ուեսթ

Աշխարհահռչակ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը` ամերիկացի հայտնի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ Քանյե Ուեսթը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ աղոթում է Հայաստանի համար:

«Աղոթում եմ Հայաստանի համար, աղոթում եմ Բրեոննա Թեյլորի ընտանիքի համար, աղոթում եմ համաճարակի պատճառով քայքայած աշխարհի համար, աղոթում եմ Աստծո սիրո համար, որ ծածկի մեզ բոլորիս, մեր ընկերներին և ընտանիքին, մեղմացնի աշխարհի սրտերը: Շնորհակալ եմ, տեր Աստված, մեր կյանքերի համար: Հիսուսի անունով, Ամեն»,- գրել է Քանյե Ուեսթը: