Խաղաղության հաստատելու պայմանը՝ թուրքերի լիակատար հանձնումն է (կապիտուլյացիա)

Մարտերը Արցախում շարունակվում են, չնայած աշխարհը տեսնում է և գիտի, որ այստեղ լուծվում է ոչ միայն այն հարցը, թե ինչպիսի՞ն են լինելու հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները: Աշխարհը տեսնում է, որ պանթուրքական Թուրքիան ձգտում է իր ոչնչացմանը: Հայեր և հայուհիներ, սկսեք մտածել և մի շտապեք…

Ավելի քան մեկ օր շարունակվում են բաց ռազմական գործողությունները: Ոչ ոք, այդ թվում`Հայաստանի և Արցախի ղեկավարությունը, չի շտապում իրավիճակը հայտարարել ՊԱՏԵՐԱԶՄ: Այո, ռազմական դրություն մտցվեց, այո՝ մոբիլիզացիա… Բայց չկա, ահա, ԱՅՆ մի բան՝ դե, ինչպիսին էր, օրինակ, պատմական «Սիրելի եղբայրներ և քույրեր ….»: Նրանք, ովքեր գոնե տատիկ-պապիկների սրտանց, անկեղծ պատմություններից գիտեն Պատմությունը 1941 թ. հունիսի 22-ի չարաբաստիկ օրը իրենց վերապրածի մասին՝ շատ լավ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը… Մարդիկ այդ օրը չէին պատրաստվում պատերազմի…

Ինչո՞ւ են իշխանությունները լռում: Ուղղակի մի գոռացեք, վաաայ.  մի ասացեք՝ իբր, «բա ինչո՞ւ Ռուսաստանը»: Ախր ամբողջ աշխարհը թքած ունի. աշխարհն ունի իր պատճառներն ու իր սեփական զանգակները: Որևէ մեկը «օգնությա՞ն է եկել» ԽՍՀՄ-ին ԱՅՆ պատերազմի առաջին տարում: ՈՉ: Սկսեցին հաղթել՝ անմիջապես անգլոսաքսերը հայտնվեցին ԽՍՀՄ-ի կողքին: Դա՝ գրեթե ցանկացած պատերազմի օրենքներն ու տրամաբանությունն է: Քաղ-պոռնիկները միայն հաղթողի կողմում են: Դու հաղթի քո պայքարում, ճակատամարտում, և հետո կերևա, մենք կտեսնենք՝ ինչն ինչոց է: Դու ինքդ մի դավաճանիր քո հողին և քո ազգին, և հետո կերևա: ԴՈՒ ԻՆՔԴ՝ ՄԻ ԴԱՎԱՃԱՆԻՐ

Ուստի ես առաջարկում եմ դադարեցնել սոցիալական ցանցերում, ուրիշ լրատվամիջոցներում «հավանություն տալը» և «դատապարտումները», կամ էլ՝ գրել բոլորի մասին: Բոլոր արտատարածաշրջանային մասնակիցների մասին: «Ապշերոնյան խանությունում» կան բազմաթիվ ԱՄՆ շարժական ռազմակայաններ. եթե ամերիկացիները ցանկանային, նրանք արդեն ոչնչացրած կլինեին Ալիևի ամբողջ բանակը: Օրինակ, «Ապշերոնյան  խանությունում» իրանական կամ ռուսական հենակետեր չկան: Ինչո՞ւ եք լռում նման «մանրուքների» մասին, դատապարտողներ ու հավանություն տվողներ: Իսրայելից սպառազինությունների մատակարարումները շարունակվում են դեպի «Ապշերոնյան  խանություն», չնայած Հայաստանի արտգործնախարարությունը նվեր է մատուցել այս երկրին` հայտարարելով Հայաստանի դեսպանատան բացման մասին: Ինչո՞ւ ենք լռում: Եվ հայերից ոմանք ընդհանրապես իրենց հարց տվե՞լ են. ի՞նչ է սա՝ սեպտեմբերի 27-ի գիշերը և դրանից հետո ժամանակը: Կարդացեք իսրայելցիների մասին. սա Յուդա-Սիոնիստական ​​Յոմ Կիպպուրի տոնն է: Եվ Իլհամ Ալիևն այս պահին ստացավ «հավանություն»: Մի հարցրեք. ումից: Յոմ Կիպպուրը ռուսների կամ նույնիսկ թուրքերի տոնը չէ, նամանավանդ՝ իրանցիների:

Ահա թե ինչու մեր ազգը պարտավոր է Հաղթել: Այդ է պատճառը, որ պանթուրքիզմը ևս մեկ անգամ պետք է պարտվի Հայության մասնակցությամբ: Որպեսզի մեր իսկական թշնամիները այլևս չհամարձակվեն նույնիսկ երազել` որևէ բանի մասին: Հայաստանն ու Արցախը պարտավոր են ստիպել թուրքերին հանձնվել, քանի որ միայն այս կերպ հնարավոր կլինի երկարաժամկետ խաղաղություն հաստատել:

Սերգեյ Շաքարյանց