Այս իրավիճակում Արցախի անկախության ճանաչման դեպքում Թուրքիային արհեստական խթան կնվիրենք հակամարտությանն ավելի բացահայտ միջամտելու համար․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ն անդրադարձել է Ադրբեջանի կողմից սկսած պատերազմական գործողություններին և  Արցախի Հանրապետության անկախության հնարավոր ճանաչմանը:

Հոդվածում մասնավորապես նշվում է․

«Չկասկածելով նրանց ազնվության եւ հայրենասիրական մղումների վրա, այնուհանդերձ, այս պահին նման կաեւոր քայլից առաջ անհրաժեշտ է պարտադիր ծանրութեթեւ անել բոլոր ռիսկերը, բոլոր հետեւանքները:

Մասնավորապես, այս իրավիճակում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման դեպքում.

  1. Թուրքիային ակամա արհեստական խթան կնվիրենք հակամարտությանն ավելի բացահայտ միջամտելու համար՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
  2. Կկորցնենք այն շահեկան դիրքը, որ այսօր ունենք միջազգային հարթակում: Հայաստանի դիրքորոշումը միջազգային հանրության, այդ թվում Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ավելի ու ավելի ընկալելի է, իսկ ճանաչման դեպքում իրավիճակը գլխիվայր կշրջվի, կգործի բումերանգի էֆեկտը:
  3. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, միջազգային այլ առաջնորդների հետ Նիկոլ Փաշինյանի ունեցած հեռախոսազրույցներից հետո, առանց նրանց հետ այս հարցի քննարկման, մեղմ ասած, կարժանանանք չհասկացվածության։
  4. Մենք պարզապես դեմարշ կհայտարարենք Մինսկի խմբի համանախագահներին, Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին։
  5. Ռազմաճակատի գծում իրավիճակն անհամեմատ ավելի կթեժանա, իսկ մենք մեր ձեռքով ավելի կփոքրացնենք բանակցությունների տանող ճանապարհը: Ի վերջո մի պահից այդ բանակցությունները սկսվելու են»:

 «Այլընտրանքային նախագծեր խումբ»