«Սկիլետները դուրս են եկել պահարանից»

Հ.Գ. Նյութը ֆաբուլային է. կարդացեք և կհասկանաք, թե ինչու «վերջապես» Ադրբեջանը հարձակվեց, ինչի համար հեղափոխություն եղավ Հայաստանում…

Թավշյա հեղափոխությունը ոչ թե խժռում, այլ ահավոր տեմպերով հոշոտում է իր զավակներին:

Զուտ փիլիսոփայության տեսանկյունից փոքրիկ էքսկուրս. Բուդդան Արջունային ասաց` սպանիր առջևդ կանգնած մարդկանց. Արջունան հակադարձեց. բայց չէ՞ որ նրանք իմ հարազատներն են. «Նրանք վաղուց մահացած են». արձանագրեց Բուդդան. ասել է` նրանց մեջ կյանք չկա… վաղուց:

Հայկական արմագեդոնյան «հոգևոր» առաձնահատկությունն այն է, որ Նիկոլ-տեսակի ողնաշարի պոչում քնած օձը վեր է բարձրանում ու աներկբա դե-մարշ է  սկսել առաջին հերթին իր տեսակի, պահարանում եղած բոլոր սորոսյան ու անսորոս «սկիլետների», ողջ թիմի նկատմամբ` չխնայելով ոչինչ ու ոչ մեկին:

Գործընթացն սպասելի էր հեղափոխության հաջորդ իսկ օրվանից. երիտասարդության, «հասունացման», «աշխատանքային» ոլորանները, որոնցով անցել էր օրվա հերոսը, այլ բանի սպասելիք չէր թողնում, սակայն քաոտացումն ահավոր առասպելական, եթե չասենք` տիեզերական ստացվեց,  ու  «փոքր ածու, նսեմ ապրուստ» ունեցող երկիրը փլուզման եզրին է կանգնել:

Քաջություն ունենանք պնդենք. առաջինը քրիստոնեություն ընդունած էթնոսի համար, որքան էլ պարադոքսալ, սա նույնպես օրինաչափ է. «Թե հող էինք` հող կդառնանք, թե լույս էինք, կճառագենք»:

Ճառագման ու հողանցման հայոց էպոպեան վիճարկվում այս պահին, ու  թե Տեսակը կարողացավ այս փորձությունից էլ դուրս թռչել, կունենանք ԶՏՄԱՆ-ԶԱՏՄԱՆ-ՖԻԼՏՐԱՑՄԱՆ լրջագույն գործընթաց, ինչը նոր դուռ ու հնարավորություն կդառնա ազգի համար:

Բայց դեռ ցավոտ, ինքն իրեն հոշոտելու թավշիստների սկսած գործընթացի մասին. ապահարզանի քարտեզն անչափ ընդգրկուն է. այն առավել տարածականություն կստանա առաջիկայում. այլ պատգամավորներ ևս մանդատները վայր կդնեն. «Ռեստարտի»` դատարանում իշխանությունների նկատմամբ սկսած հայհոյանքը կշարունակվի, քաղհասարակությունն ու հատկապես կարկառուններից Դանիել Իեոննիսյանի հարցապնդումներն ուղղված Նիկոլենց` «իյա, իրո՞ք, բա մենք դրա համա՞ր էինք հավաքվել հեղափոխության ժամանակ», կհամարվի ոչ թե «նախկինների», այլ նորերի մանիֆեստ,  Ծռերը բռնությունը նոր նիշի կհասցնեն` նոր ռանդևուով` գուցե արդեն Ղարաբաղից ու այդպե~ս շարունակ:

Սա` ներքաղաքականի «հոշոտման» մասով, ուր նիկոլյան էպոպեան ապրում է իր վերջին մաշվածքը: Մաղթենք «մաշվածքի» քաղաքակիրթ-քաղաքական և ոչ քաղաքացիական ավարտ, քանզի գլոբալ խաղն աշխարհում. սորոսահպատակների ձեռով, ապացուցել է, որ շատ ավելի քաղաքացիականի  պրակտիկան է հաղթում:

Վերջի համար էլ լինենք անկեղծ ու արձանագրենք, որ խաղի սկզբնա-միջնամասի, այն է` մինիմում ծրագիրը Նիկոլն իրացրեց` «նա բիս». քայքայեց, ոչնչացրեց այն, ինչ կոչվում էր Հայաստան, հայեցի` ՏԵՍԱԿ. նրան ասվել էր` թույլատրելի է լինել խեղկատակ, ստրուկ, գետնաքարշ, քծնող, խելագար, անամոթ, ստոր, բայց պահպանել  գերնպատակը` ամեն օր մի քանի միլիմետր քանդել ու քանդել` պաշարել հայոց տունն ու երկիրը:

Արվեց փայլուն:

Խաղը մոտենում է վերջին արարին: Հանգույցն ու ավարտը Ղարաբաղն է, քարտեզագրումը` «խրամատների» լուստրացիան:

Շատ կարճ ներկայացնենք Ղարաբաղյան խնդրի այսօրվա պարադիգմը. Զոհրապ Մնացականյանը մեկնում է ԱՄՆ: Այցից առաջ ԵԱՀԿ ՄԽ-ը հայտարարում է` սուբստանտիվ բանակցությունների ժամն է հասունացել: Ալիևը «վերելակային» բացահայտումներ է անում (չբացառենք, որ Ալիևն ու Նիկոլը անգամ այս պայմաններում շարունակում են միմյանց հետ «պասերով» խաղալ, որպեսզի այս անգամ ևս «պլստան», ժամանակ շահեն, մնան իշխանության):

Կհաջողե՞ն. «ժդյոմս»:

Զոհրապը գնում է ԱՄՆ սուբստանցի հետևից` իր հետևում էլ Ղարաբաղում ու Հայաստանում թողնելով մոտեցումը` Մադրիդյան սկզբունքներ այլևս չկան, կա դատարակ բանակցային սեղան: Սեղանի տակից էլ, ի դեպ, երևում է Սամվել Բաբայանի ձեռքը, որում ինչ-որ փաստաթուղթ կա (ըստ «ծռեր-մռերի»` փաստաթուղթը նախկիններն են «թողել»` Ապրիլյանից հետո, ի դեմս Խաչատուրովի կնքած-չկնքապայմանագրի` ազիկների հետ, որում «արձանագրված» է, որ Հայաստանը պատրաստ է Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման` տարածքների վերադարձմամբ` խաղաղասիրական համաձայնության` նոր սահմանների ինժեներիայով):

Իյա, իրո՞ք:

Հեքիաթները «գեղեցիկ» են նրանով, որ երևակայության սահմանափակումներ չունեն: Ու թե արկածախնդիր, իր իշխանությունը հյուսիսից-հարավ լանդշաֆտով ընդարձակող Արցախի ԱԽՔ-ի (բայց խի են էս ԱԽՔ-երը` էսքան ա`խք) հերթական հեքիաթին ավելացնենք Ալիևի վերջին հարցազրույցը. այն է` Դուշանբեի վերելակում Նիկոլն անձամբ իրեն խնդրել է չկրակել, օգնել` «նախկինների»՝ հայաստանյան ընդդիմության հախից գալ, ու ինքը խաղաղասիրական փաստաթուղթը կստորագրի Ալիևի հետ… ստացվում է «դաբլ» Գյուլնազ տատ:

… Իսկ հիշո՞ւմ եք. Վիտալի Բալասանյանը ժամանակներ առաջ պնդում էր, որ Ալիևն է վերելակում փաստաթղթեր տվել Նիկոլին. գեներալը պահանջում էր ներկայացնել, թե ինչ փաստաթղթեր են դրանք և  ուր են դրանք:

Փաստորեն, դրանք Սամվել Բաբայանի` Իժոյի մոտ են (Նիկոլն է տվե՞լ, ինչո՞ւ), ու քանի դեռ ինքը` Սամվել Բաբայանը չի ժխտել այդ փաստը` մտորենք այդ մասին:

Ի դեպ. այս խառը պատմությունը միայն առաջին հայացքից է խառը և հեքիաթային թվում. իրականում այն լուրջ ինստրուկտաժավորված պլան է, ճանապարհային քարտեզ` Ղարաբաղյան հարցում, Նիկոլի քաղաքական «հայրերից» հանձնարարված, որ պետք է  իրականացնեն այս իշխանությունները` ամեն գնով:

Հարցն այլ է. ո՞վ է խնդրի լուծման խնդրում քավոր կանգնելու. Ռուսաստա՞նը, թե ԱՄՆ-ը. բոլորը ոտքի վրա են. մանյովրում են:

Բոլոր դեպքերում` խաղադրույքները դրված են.

ա/.Ու մենք դեռ կհասկանանք, թե ԱԺ քննիչ հանձնաժողովը ինչպես է համադրելու Սամվել Բաբայանի «հեքիաթը»` Յուրի Խաչատուրովի «կնքած» բանավոր պայմանագրի հետ: Հանուն` ո՞ւմ:

բ/.Ամենահետաքրքիրն այս ամենում, սակայն, այն է, որ այսօր ոչ մեկը չի հիշում, որ նիկոլյան իշխանությունների պաշտոնավարման հենց առաջին օրերին տեղի ունեցավ  Ղարաբաղի հարցում  դավադիր առաջադրանքի պրեզենտացիան.  բուն պրոեկտի բացահայտումը` Հովհաննես Իգիթյանի թեթև ձեռքով. նա «անզգուշություն» ունեցավ  մատնելու նոր Հայաստանի Ղարաբաղյան տեսլականը՝ արձանագրելով.

-Ղարաբաղի հարցում առաջիկայում կնքվելու է նոր պայմանագիր` 94-ի կնքված հրադադադարի հանգույն, սակայն այլևս  առանց Արցախի մասնակցության:

«Ռա՞զվե» …

Չէ, չհարցրեց Իգիթյանին` ՀՀ-ում Ռուսիո դեսպանը, ինչպես  օրերս հարցրեց Ալենին:

Քանզի բոլորով համերաշխ հասկացել էին. որ Իգիթյանը խիստ մտածված է «սլիվ» արել. Ինչո՞ւ. «ի եժու պոնյատնո»:

Ինչն էլ չներվեց նրան:

Կարմեն Դավթյան